«Ադրբեջանական կողմը կրակել է Արավուս գյուղի հովվի ուղղությամբ. Բարեբախտաբար, նա չի վնասվել». Արգամ Հովսեփյան

Այսօր ժամը 05։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասինտեղեկացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ երեկ երեկոյան ևս ադրբեջանական կողմը կրակել է Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Երեկ ժամը 17։30-ի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակել է Սև լճի ու Տեղ համայնքի ուղղությամբ։

Կրակոցների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է գնդացիրներ։ Կրակոցներ եղել են նաև Արավուս գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ չունենք։ Ադրբեջանական կողմը կրակել է  գյուղի հովվի ուղղությամբ, մարդը անասուններին դաշտ է տարել, նրանք էլ կրակել են, մտածել են՝ երևի իրենց հսկողության տակ տարածք է ուզում անցնել։ Դե, Արավուս գյուղը կպած է հենց ադրբեջանական դիրքերին, անասունները մի քիչ վերև է տարել, նրանք էլ կրակել են։

Կարդացեք նաև

Բարեբախտաբար, մարդը վնասներ չի կրել՝ ուղղակի վախեցնելու նպատակով են կրակել»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը Տեղ համայնքի հատվածում առաջ է եկել մարտի 30-ին և դիրքավորվել, իսկ ապրիլի 11-ին կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր։ Այս պահին էլ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները շարունակում են մնալ իրենց կողմից օկուպացված հատվածներում՝ թիրախում պահելով նաև խաղաղ հայ բնակչությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31