Սիրիայում մարտի 6-ին սկիզբ առած բախումները՝ նոր ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի ու Ասադի կողմնակիցների միջև, 1000-ից ավելի մարդու կյանք են խլել, մեծ մասը խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ են։ Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նոր կառավարության կողմնակիցները զանգվածային սպանդ իրականացնում։
«Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն իրենց ծրագրերն իրականացնել այս տարածաշրջանում։ Այս համատեքստում հիշեք Էրդողանի խրոխտ հայտարարությունը, երբ ասում էր՝ ինչպես մտանք Արցախ, այնպես էլ կմտնենք Իսրայել։ Կարող ենք եզրակացնել, որ թուրք-ադրբեջանական ախորժակը մեծանում է, և Մերձավոր Արևելքում հնարավոր իրավիճակի սրման դեպքում նրանք Հարավային Կովկասում կգնան ոտնձգությունների»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։