«Առաջարկվում է Ադրբեջանի կողմից Հայաստան մուտքի հնարավորություն տալ ադրբեջանական տրանսպորտային միջոցներին Տավուշի Կայան, Գեղարքունիքի Սոթք, Սյունիքի Կոռնիձոր և Նռնաձոր, նաև՝ Արարատի Երասխ բնակավայրերի մոտակայքում։ Երկու նոր անցակետ է նախատեսվում Թուրքիայի հետ սահմանին՝ Մարգարայի և Ախուրիկի մոտակայքում։ Փաստորեն, դա ոչ թե մեր գլխավոր ճանապարհի՝ Հյուսիս-Հարավի հետ կապ ունի, այլ Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ուղիների հանրագումարն է»։