
Դավաճանը, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պղծայց։ Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը։
Այդ արարածն իր շահերի համար մարդկանց ուղարկում է զոհվելու, հետո իբր հարգելով, իրականում՝ պղծում նրանց հիշատակը։
Այդպես եղավ 2008թ․, երբ նա հանուն իշխանության, իր ճղճղան կոչով ցուցարարներին հարձակման մղեց ոստիկանների վրա և ունեցանք 10 զոհ։ Հետո, գալով իշխանության, իբր ցավալով զոհերի համար, նրանց դրամական փոխհատուցում տվեց, քանի որ նրա համար ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիքը չափվում է փողով։ Եվ արդեն, 2020թ․ հանձնեց հայրենիքը, տալով հազարավոր զոհեր։ Նրա լեդիմակբեթյան ախտանիշով տիկինը, նույնպես փորձում է դրամական փոխհատուցումներով լռեցնել , իր իսկ խոսքերով ՝ «հանուն ոչնչի զոհվածների» հարազատներին։
Ինչևէ, սպասենք մարդասպանի այցին Սոնա Մնացականյանի շիրիմին։