Նիկոլի ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գցեց Վենետիկի հանձնաժողովի գրպանը

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ հարցը:

Քննության փուլում հուլիսի 8-ին ՍԴ նախագահ Արման Դիլանյանն աշխատակարգային որոշում է ստորագրել այս գործով վարույթը կասեցնելու և «ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովին» խորհրդատվական կարծիք ստանալու հարցով դիմելու վերաբերյալ: Առաջարկը ներկայացրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Խոսքը բոլորին հայտնի Վենետիկի հանձնաժողովի մասին է:

«Սույն գործով պատասխանողի՝ ՀՀ ԱԺ բացատրության, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշման, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի կարծիքի, ի պատասխան զեկուցող դատավորի հարցումների՝ ստացված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի դիրքորոշումների ուսումնասիրությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին, ինչը Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետք է հաշվի առնվի Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի լուծման համար։

Կարդացեք նաև

Հետևաբար՝ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն»,- գրված է ՍԴ նախագահի որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս