2025 թվականին Ադրբեջանի իշխանությունները որոշում էր կայացրել, որ 2026-2027 թվականներին միջոցառումներ են լինելու աշուղ Ալեսկերի մահվան 100-ամյակին նվիրված, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, և նա, ըստ ադրբեջանական պնդումների, ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, որն Ադրբեջանն անվանում է Աղքիլիսա: Եվ 2024 թվականին, երբ Բաքվում բացվում էր իրենց այդ աշուղի հուշարձանը, Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, շեշտել էր, որ մի օր «մեծ վերադարձ» են նշելու նաև «արևմտյան ադրբեջանցիների» դեպքում, ինչպես դա եղավ Ղարաբաղից դուրս եկածների դեպքում: