«Այն ընթանում է առ այսօր` տարբեր ձևերով և ուղղություններով` դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական, ռազմական գործողությունները այդ պատերազմի ձևերից մեկն է։ Ուստի այո, շարունակվող պատերազմի ընթացքում նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, և Փաշինյանի ներդրումն այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիևին։
«Հունիսի 15-ին ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ Ձեզ՝ սա Արմեն Աշոտյանի կողմից իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետևա՞նք է, թե՞ ոչ»,- «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հեռախոսային հարցումների ժամանակ հետաքրքրվել են քաղաքացիներից: