«Տարբեր երկրներում օպերային թատրոնները կոչվում են ազգային։ Երբ օպերային թատրոնն անվանում ենք ազգային, կամ, օրինակ, գրադրանն ենք կոչում ազգային, դրանց արժեքը բարձրանում է, իսկ համապետական անվանելով՝ ստատուսը իջեցնում ենք։ Կարող են լինել մի քանի պետական գրադարաններ, թատրոններ, բայց ազգայինը կարող է լինել մեկը, որը համայն հայությանն է»։
«Գործընթացները կարող են լինել կտրուկ և ոչ այդքան կանխատեսելի, որովհետև ամբողջ միջազգային հանրության մի հատվածը չէր էլ պատկերացնում, որ Սիրիայում 12 օրում իշխանություն կփոխվի։ Սակայն առանձին պետություններ դա իմացել են։ Այն մարդիկ, որոնք կարողանում են միտք գեներացնել և կարողանում են խորհրդատվական հարթակ ապահովել, նրանց հետ գոնե պետք է աշխատել»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Այսօր պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ ՀՀԿ անդամներն այցելեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին։