Ամեն ինչ ավարտված չէ, պետք է նպատակ դնենք ու գնանք նպատակի հետևից. Աշոտ Նավասարդյանի դուստր

Այսօր պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ ՀՀԿ անդամներն այցելեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Լրագրողների հետ զրույցում Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, ասաց, որ հայ ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է։

«Այդ երազանքները միշտ կան, մենք երբեմն մոտենում ենք, երբեմն՝ հեռանում։ Կարծում եմ՝ սա հենց մեզանից է, արտաքին ազդակները քիչ նշանակություն ունեն։ Պարզապես մենք երբեմն արխային ենք ընկնում և մտածում ենք, որ արդեն մոտ ենք մեր երազանքին և կարող ենք ձեռքներս թափ տալ ու հանգստանալ։ Մինչդեռ անկախ պետություն ունենալը մշտական աշխատանքի կարիք ունի, և երբեք չի կարելի հանգստանալ, որ ուղղակի ինչ-որ բան արդեն արված է։

Այո, մենք մի մեծ հնարավորություն ենք կորցրել, բայց եթե իսկապես գիտակցենք, որ մենք այնքան կանք, որ պետք է ունենանք անկախ պետականություն, նվաճումներ, ուրեմն՝ կարող ենք հասնել այդ նպատակներին։

Կարդացեք նաև

Այստեղ հիմա կանգնած են իմ աշակերտները, և ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի մտածել, որ ամեն ինչ ավարտված է։ Պետք է ուղղակի աշխատել և հավատալ, նպատակ դնել ու գնալ այդ նպատակի հետևից։ Նպատակն է շատ դժվար որոշելը, թե ինչ ենք մենք ուզում»,- եզրափակեց Անուշ Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս