Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից։ Նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ։ Բրյուսելի այս կարողությունը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրյուսելն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրյուսելն իրականում չի ներկայացնում Եվրոպան կամ առնվազն՝ եվրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թե ինչու և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Եվրահանձնաժողովը տեղակայված են նույն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:
«Ճիշտ նկատվեց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, և սա էլ առանձին խնդիր է՝ ինչու չկա»,-«Խաղաղության պայմանագրի» սահմանադրականության հարցը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Մենք տեսանք, որ ադրբեջանցիները հսկայական, լայն ճանապարհներ էին սարքում ու խորանում դեպի մեր տարածք, տարածքները, որ ադրբեջանցիներն օկուպացրել են: Հիմա խոսում են խաղաղության պայմանագրից, բայց ես կարծում եմ՝ Խաղաղության պայմանագրի առաջին հիմքն ու նախապայմանը պետք է լինի ադրբեջանական զորքի հեռացումը մեր տարածքից»,- ասաց Կարօ Ղազարեանը: