«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը չի առաջնորդվում Հայաստանի իշխանությունների այն հերքումներով, թե՝ Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը չեն արտապատվիրակելու երրորդ կողմի:
«Իշխանությունների սկսած այս արշավն ընդդիմադիրների, Եկեղեցու նկատմամբ ինձ այլևս չի զարմացնում, շատ բան ինձ համար վաղուց պարզ էր, շատ վաղուց գիտենք, թե ինչ է արվում, ինչ օրակարգ են սրանք սպասարկում, և այդ հրահանգները որտեղից են գալիս՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այստեղ պետք է միայն մտածենք, թե ինչ խաղաղ ճանապարհով է պետք այս իշխանություններին վռնդել այն աթոռից, որի միջոցով այդ անձն իրականացնում է ինքնիրավչություն, զարմանք արտահայտելու այլևս ժամանակ չկա»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ զարմանում է, որ դեռ որևէ մեկը զարմանում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների պահվածքից, առավել ևս՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտի պահվածքից, քանի որ առաջին անգամ չէ, որ նա նման պահվածք է դրսևորում։
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր հանրային տրամադրություններում անտարբերություն է տեսնում, որը, ըստ նրա, հաջորդել է 2020 թվականի պատերազմին:
«Պատգամավոր Արսենյանը համեմատության մեջ դնելով Արցախի Հանրապետության 120.000 քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության 3.000.000 քաղաքացիների հետ՝ փաստորեն ֆիքսեց, որ կարելի է 120.000 արցախահայերին զոհել՝ 3 միլիոն հայերին փրկելու համար»: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պետք չէ եզրահանգում անել, քանի որ տարիներ շարունակ հայտնի է, թե մարդիկ ինչով են առաջնորդվել։ Ընտրություն կատարելիս առաջնորդվել են հարևան, բարեկամ, ընկեր, ծանոթ, հարազատ կոնցեպտով։