Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։
2015 թվականին 1988-ի արցախյան շարժման համատեքստում մի առիթով այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զերծ մնալով քաղաքագիտական մեկնաբանություններից և գնահատականներից, նշել էր, որ այդ օրերին զգացմունքը զիջեց ռազմավարությանը, և գրեթե անիրականանալի տարածքային նկատվող պահանջը վերածվեց ճիշտ գնահատված ազգերի ինքնորոշման պայքարի: