«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
«Ես ասում եմ՝ երկրի օրենսդրությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը չի կարող համարվել խոչընդոտ: Ասում են՝ անխոչընդոտ ուզում ենք անցնել, ասում ենք՝ հա, անցեք, բայց երկրի իրավազորությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը չի խոչընդոտ համարվել: Ոնց որ գնամ որևէ երկիր, անցնում եմ սահմանը, ասեմ՝ անխոչընդոտ եմ ուզում. էլի անխոչընդոտ է, անցնում ես, բայց օրենսդրություն կա, կարգ կա»։
«Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով էլ»։