
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանում է՝ ինչ է նշանակում «անխոչընդոտ» ճանապարհ
«Ես ասում եմ՝ երկրի օրենսդրությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը չի կարող համարվել խոչընդոտ: Ասում են՝ անխոչընդոտ ուզում ենք անցնել, ասում ենք՝ հա, անցեք, բայց երկրի իրավազորությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը չի խոչընդոտ համարվել: Ոնց որ գնամ որևէ երկիր, անցնում եմ սահմանը, ասեմ՝ անխոչընդոտ եմ ուզում. էլի անխոչընդոտ է, անցնում ես, բայց օրենսդրություն կա, կարգ կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ինչ է նշանակում «անխոչընդոտ» ճանապարհ:
«Ընդ որում, Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանը չտա ճանապարհ, մենք Իրանի տարածքով կգնանք: Մենք բացարձակ դեմ չենք: Բայց մենք ուրիշ բան ենք ասում՝ ասում ենք՝ փաստորեն, այդ անցումն ընդունելի չէ՞ Իրանի տարածքով, դա խոչընդոտ չի համարում Ադրբեջանը: Այսինքն՝ Ադրբեջանը Իրանի տարածքով համարում է, որ խոչընդոտո՞վ է անցնում:
Չի համարում, չէ, հակառակ դեպքում չէր անցնի: Մենք ասում ենք՝ այն նույն պայմանները, ինչ Իրանն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք: Ավելին, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ պետք է անցումներ… Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների: Սրա հետ կապված կարո՞ղ է տարընթերցում լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ պարզեցումների մասին «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրի մեջ էլ կա:
Մանրամասները՝ տեսանյութում