2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված Այբբենարանում բազմաթիվ թերություններ կան. ասում է գրող, մանկավարժ Վաչագան Սարգսյանը: Նրա հետ զրուցել ենք ԿԳՄՍՆ փորձագետների կողմից դրական եզրակացություն ստացած «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերի՝ մրցութային հանձնաժողովի կողմից մերժման ու հնարավոր պատճառների մասին։
«Գեղագրի խոսքով՝ մարդը պետք է լինի առաջին տեղում. «Ես ավելի շատ կարևորում եմ մարդու դերը հենց իր կյանքի մեջ: Եթե գիտությունից մարդկային ֆակտորը հանես, դառնալու է սարսափ, դառնալու է մարդ ոչնչացնող ալգորիթմ: Դա պետք է գիտակցել և կարևորել հումանիտար առարկաները»: