«Կարծում եմ՝ այս միջնորդությունը ներկայացնելով՝ նպատակ են ունեցել, որ թեև Ադրբեջանի դատարաններում դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը, այն երբեք չի կարող ահաբեկչական միավոր լինել, այլապես պետք է դատվեն նաև Մինսկի խմբի բոլոր համանախագահները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։