ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։
Արցախում նման տրամադրություններ չկան և առհասարակ՝ շատ վտանգավոր է նման թեզեր բերել դաշտ, որովհետև դա նույնն է, ինչ հանձնվելը, նույնն է՝ հետ կանգնել հարյուրավոր տարիների պայքարից, որը հայ ազգը վարում է թշնամիների դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի գրառմանը, որով դիմել է Արցախի նախագահին ու ԱԺ նախագահին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել և արցախահայության համար «հումանիտար միջանցք» բացել։
Նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ՝ հաշվի առնելով հումանիտար ծայրահեղ իրավիճակը։ Նաև գրել էին, որ այս օգնությունը Ստեփանակերտ պետք է մտնի Ակնայի ճանապարհով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ մարդիկ հերթափոխով շարունակում են փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հստակ հայտարարելով, որ ցեղասպան Ադրբեջանի ձեռքից իրենք օգնություն չեն ընդունելու։
«Պապիկյան Սուրոն ինչո՞ւ է քնել մինչև հիմա, թե՞ թույլ չէին տալիս որևէ բան անել։ Այսօր, գիտե՞ք, ազգի մոտ ինչն է դարձել կարևոր՝ ասֆալտը, զիբիլը, ավոտբուսը, առանց գիրք դպրոցն ու նման բաները»։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանն ասաց, որ Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ ճանապարհը փակած արցախահայերը՝ ինչպես նախորդ օրը, այնպես էլ՝ այսօր, հստակ արտահայտել են իրենց դիրոքորոշումը։
Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը իբրև թե հումանիտար բեռ է բերել և սպասում է, որ արցախյան կողմն այն բացի։
«Խնդիրն այն է, որ տեղի է ունեցել արմատական վերաֆորմատավորում Բերձորի միջանցքում, սա մի խայտառակ բան է։ Մինչդեռ Բերձորի միջանցքն ունի միջազգային կարգավիճակ, որտեղ Ադրբեջանն առհասարակ իրավունք չուներ արգելափակելու ու օկուպացնելու, և որպես երաշխավոր հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։
Մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է օգտվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից։ Ավելին՝ ըստ մամուլի, Արայիկ Հարությունյանն այս մասին առաջիկայում հայտարարելու է։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով շրջանառվող տեղեկատվության մասին, նախ ասաց, որ Ակնայի ճանապարհը երբեք չպետք է փոխկապակցել, առավել ևս՝ փոխարինել Բերձորի ճանապարհով։