ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։