Նախորդ շաբաթ խորհրդարանը հերթական քառօրյան ավարտելուն պես արտահերթ նիստ գումարեց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու և ընդունելու համար։ Նույն օրն արտահերթ նիստում նախագիծը երկու ընթերցմամբ ընդունվեց։ Ըստ նախագծի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ-ից […]