«Համաձայն մեր տեղեկատվության, պաշտոնականացված անազատության մեջ պահվող հայերի թիվը կազմում է 23-ը, և այստեղ ներառված են 8-ը՝ Արցախի նախկին ղեկավարությունը։ Այսինքն՝ սա պաշտոնական թիվն է, երբ Ադրբեջանն ընդունում է հայի՝ իր մոտ գտնվելը։ Այս անձանց հետ շփումներ են ապահովում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջով։ Այսինքն՝ նրանք տեսակցում են, և կա որոշակի կապ ընտանիքի անդամների միջև։
ԱԺ նախագաh Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսելով «Ազգային հերոսի» կոչում տալու ինստիտուտի մասին, ասաց, որ այն պետք է վերանայվի։