«Այս երկու իրավունքներն ավտոնոմիա ունեն․ իհարկե, երբ ճնշվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, և այդ իրավունքն իրացնող անհատները բռնի տեղահանվում են իրենց հայրենիքից, փաստացիորեն դադարում է ազգերի ինքնորոշումը, սակայն վերադարձի իրավունքը ձեռք է բերում նոր իմաստ»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման՝ վերադարձի իրավունքի իրացման մասին հարցերին՝ նշեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Գազամատակարարման վերականգնման դեպքում անպայման պետք է կառուցվեն գազապաստարաններ, որպեսզի լինի գազ կուտակելու հնարավորություն: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ Քարվաճառի հիմնական էներգետիկ համակարգերը մնացել են թշնամու վերահսկողության տակ, էլեկտրաէներգիան անցնում է այն ճանապարհով, որը ՀՀ այս իշխանությունները նվիրել են թուրքերին, և իրավիճակն այս դեպքում առավել խնդրահարույց է»: