Վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի (ԱԺ) հերթական քառօրյային ընդառաջ, այսօր Գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն հրապարակեց, ըստ որի՝ Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ:
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Ազգային ժողովի (ԱԺ) կայքում արդեն շաբաթից ավելի չի հրապարակվում ԱԺ աշխատակազմին պարգևավճար վճարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը: