Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում: Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի […]
Եթե Փաշինյանի առաջարկների սկզբունքները նույնն են, ապա ինչո՞ւ են Իրան-Ադրբեջան պայմանավորվածությունները մշտապես գործնական աշխատանքների վերածվում, իսկ Հայաստանի կողմի առաջարկները մշտապես մնում բանակցային մակարդակի վրա։ Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, Բաքուն Երևանից պահանջում է առանց հայկական վերահսկողության ճանապարհ ՀՀ տարածքով, և տարբեր միջոցներով ճնշումներ բանեցնելով՝ փորձում հասնել իր ուզածին։ Չի կարող նույնանման առաջարկ լինել, դրանք էապես տարբեր են թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ այլ առումներով։