«Օրինակ, եթե ադրբեջանցի 50 ընտանիք բերեն բնակեցնեն Սոթքում, կտեղակայեն նաև ադրբեջանցի ոստիկանների։ Ստացվում է, որ ես իմ տնից դուրս գալիս թուրք ինչ-որ ոստիկանի պետք է ցույց տամ իմ փաստաթղթերը, արդյունքում՝ հայերն այդ իրավիճակից ելնելով՝ լքելու են իրենց բնակավայրերը։ Դրա մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ իշխանությունը, որովհետև սեփական երկրում իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու անվտանգությունը»,- ասաց Հակոբ Ավետյանը։