Իրանի դեմ ամերիկաիսրայելական ռազմական օպերացիայի օրերին, և հատկապես՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների հերթական սրացման հերթական փուլի համատեքստում, փորձագիտական և քաղաքական շրջանակներից հիշում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այսօր օկուպացված Արցախի հարավային ուղղությամբ հայկական տարածքային կորուստները, Իրանի արածն ու չարածը, և այլն:
Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում պատրաստվում են լայնամասշտաբ զորավարժությունների: Խոսքը համակարգչային աջակցությամբ «Անխախտ եղբայրություն-2025» հրամատարաշտաբային և մարտական հրաձգությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» տակտիկական զորավարժությունների մասին է: