ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելեց Բաքու և Երևան։ Նա բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այցն ուղղակիորեն կապված էր Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ։