Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ: Այսօր ասել է Արտաքին գործերի նախարար Միրզոյանն Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանը մոնիտորինգային առաքելություն տեղակայելու հարցով ավելի վաղ դիմել էր տարբեր կառույցների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին՝ նշելով, որ դրանք ակտիվ փուլում են։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Հունգարիայի հետ հարաբերությունների սառեցման պատճառի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել։
Պայմանագրային զինծառայողները կարող են ընտրել, թե ո՞ր վայրում են ցանկանում անցկացնել իրենց ծառայությունը. այս հնարավորությունից առավելապես կարող են օգտվել սահմանամերձ գյուղերի բնակիչ զինծառայողները։
Հակակոռուպցիոն դատարանում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստից հետո, երբ մերժվեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, վերջինիս պաշտպանը՝ Արտակ Ոսկանյանը, պատասխանեց 168.am-ի հարցերին:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը մի քանի ժամով փակելուն։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպմանը, նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ վայրէջք չի կատարել Հայաստան։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈւՂԻՂ
«34 տարի է անցել, բայց դա բաց վերք է: Բոլորս հիշում ենք այդ աղետը և դրա հետևանքները, ցավոք, մինչ օրս վերացված չեն: Աղետալի օրեր էին, և թվում էր, թե ամբողջ Հայաստանը կործանվել է, հայ ժողովուրդը ոչնչացել է, քանի որ չկար համացանց, ինֆորմացիան շատ ուշ էր հասնում»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 1988թ. աղետալի երկրաշարժի մասին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայ ժողովուրդը վերակենդանանում էր, նոր էր սկսվել արցախյան շարժումը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում իր ունեցած ելույթին և դրան հետևած արձագանքներին, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում չստորագրված փաստաթղթին, ինչպես նաև Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հնարավորությանը:
Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են այսուհետև վարվելու գործող համատիրության ղեկավարի հետ՝ նրան տանելու են կուրսերի՝ սովորի, հետո վերադարձնեն պաշտոնի՞ն, թե՞ այլ բան են անում։
Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք ուզում անել. Գեղամ Նազարյանը՝ Արմեն Ղուլարյանին
Ունենք 258 ուսուցչի թափուր հաստիք. Լիլիթ Ստեփանյան
Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է
Այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց, որ նախարարի ներկայացմամբ ստացվում է, որ այժմ ՀՆԱ-ի պարտքի ուղղությամբ գտնվում են բավականին բարենպաստ վիճակում։
ԱԺ-ում այսօր 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 302 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր
Որևէ մեկը չի նսեմացնում բանակում նախկինում բոլոր ձեռքբերումները. Սուրեն Պապիկյան
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կտնօրինեն 5 մլն դրամ. Սուրեն Պապիկյան
Կողմ չեմ, երբ ԶՈւ-ի համալրման համար այս կամ այն անունն են դնում. Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է՝ ռուսական կողմը փորձում է արևմտյան դաշտից խաղը տեղափոխել իր հետաքրքրությունների դաշտ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Իրանի սահմանին մեկնարկած զորավարժությունները համարեց մեծ պատերազմի նախերգանք, մեծ պատերազմի, որի համար Հայաստանը կդառնա թատերաբեմ։
«Գործող Սահմանադրությամբ մենք ունենք խորհրդարանական կառավարման ձևի Հանրապետություն, սակայն գործող փոխզսպման կառուցակարգերն ամենևին բավարար չեն: Մեզ մոտ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է քաղաքական մեծամասնության ձեռքում, և մի կողմից խորհրդարանական փոքրամասնությունը չունի բավարար լծակներ, կամ տրված լծակներն արդյունավետ չեն, իսկ մյուս կողմից Հանրապետության ոչ գործադիր նախագահը չունի բավարար լծակներ»:
Մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը շուրջ 285.000.000 (երկու հարյուր ութսունհինգ միլիոն) դրամ է ծախսել, ինչը համարժեք է 700.000 ԱՄՆ դոլարի։
«Ասում են՝ չտաք միջանցք, ուժով ենք բացելու։ Արա՛, ո՞նց եք ուժով բացելու»,- ասում էր Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ։ Խրոխտ է հնչում, ինչ խոսք։ Պատերազմ հաղթածի ինքնավստահությամբ։ Իրականում հրաշալի կլիներ, եթե նույն հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանը հակադարձեր թշնամի պետության մնացած բոլոր սպառնալիքներին ևս։
Լևոն Արոնյանն ու նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, ցույց են տվել իրենց նորածին դստերը:
Պետք է տարբերել ընդդիմությանը քննադատողների մոտիվացիաները. Նարեկ Սամսոնյան
«Ես սթափության կոչ եմ անում». Էդուարդ Շարմազանովն՝ ընդդիմության անելիքների մասին