Արցախը Հայաստանի իշխանության կողմից նվիրվել է թշնամուն. Արցախը չի՛ բռնազավթվել. Գալստյան

«Եթե օրվա իշխանությունները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ ապացույցն է, որ Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»,-այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նա նշեց, որ օրվա իշխանությունները խախտել են ՀՀ Սահմանադրությամբ իրենց պարտականությունները՝ լինել Արցախի Հանրապետության երաշխավոր, և այդ առումով այսօր մոլորեցնում են հանրությանը, որպեսզի կարողանան հերթական ոտնձգությունները կատարել Արցախի ներկայացուցչության, արցախահայերի նկատմամբ. «Մենք բոլորս գիտակցում են, որ եթե ՀՀ-ն չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք այսօր չէինք լինի այս իրավիճակում»:

Դավիթ Գալստյանը նկատեց. «Արցախի լուծարման մտացածին փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահը հստակ ասաց, որ շատ ավելի վաղ են տեղյակ եղել և ընդհուպ առաջարկություններ են արել, որոնք տեղ են գտել այդ փաստաթղթում, ինչը խոսում է այն մասին, որ նրանք այդ բոլոր գործողություններից տեղյակ էին: Իրավական դաշտում նման փաստաթուղթ չկա: Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ասում եք՝ փաստաթուղթը չկա, բայց կա իրավիճակ, որը բխել է այդ փաստաթղթից, հիմա Երևանում հայտարարվում է, որ այդ հրամանագիրը չեղարկված է. ինչո՞ւ չի հրապարակվում որևէ փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը կործանելու մասին հրամանագիրը իրավական ուժ չունի:
«Եթե իրավական ուժի մեջ չի մտել որևէ փաստաթուղթ, ապա ի՞նչ փաստաթուղթ հրապարակեն և ի՞նչը հերքեն»,-ի պատասխան՝ ասաց Դավիթ Գալստյանը:

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ Արցախի տեղեկատվական շտաբն ինչո՞ւ նման տեղեկատվություն տարածեց, եթե այդպիսի փաստաթուղթ չկար, նա պատասխանեց. «Ազգը ցեղասպանությունից փրկելու համար, քաղաքացիական զոհերից խուսափելու համար: Երբ Արցախի մասով նման տեղեկատվություն տարածվեց, դա արդեն այն ժամանակ էր, երբ ՀՀ վարչապետը սեպտեմբերի 19-ի կատարածը որակեց՝ Ադրբեջանի ներքին գործեր և դրանով իսկ փակեց մեր հայրենակիցների ճանապարհը դեպի ինքնորոշում, երբ Ադրբեջանը իր ամբողջ կարողություններով կանգնած էր այն սահմաներին, որը մենք բոլորս գիտենք, այսինքն՝ Արցախը չուներ ո՛չ առաջնագիծ, ո՛չ թիկուն՝ ամբողջն առաջնագիծ էր և մեր անվտանգության երաշխավորը հստակ հայտարարեց, որ նա չի խառնվելու այս գործընթացին՝ թողնելով 120 հազար ազգի մի մասին թուրք-ադրբեջանակն տանդեմի դեմ մեն-մենակ, այն ժամանակ այլ որոշում կայացնող մարդ, եթե գիտեք, ապա ասեք՝ ով ինչ որոշում պետք է կայացներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս