Իր հետ այդ ստերի շարանի մեջ քննարկելու թեմա չկա. Գեղամ Մանուկյան:
ԱԱԾ-ին տեղեկացնեմ՝ Հայաստանում սադրանքների ջատագովը նիկոլական խունտան է. Էդուարդ Շարմազանով:
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները հասան ԱԺ շենքի մոտ:
«Հեռացիր». ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԺ շենքի մոտ:
Համբերենք և տեսնենք. Վահրամ Բաղդասարյան:
«Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և ինքը դրա մասին խոստովանել է 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ, կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար, և Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին»,- Արմեն Ռուստամյանի ներկայացրած վարչապետի հրաժարականի հանրային պահանջին այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Փաշինյանն ԱԺ-ում պատմում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու իրենց քայլերի մասին:
Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գտնվում են խորհրդարանում՝ հնչեցնելու իրենց պահանջը:
Ոստիկանությունը փակել է Դեմիրճյան փողոցը քաղաքացիների համար:
Հանրահավաքը սկսվել է. ՈՒՂԻՂ
ԱԺ շենքի բակում մեծաթիվ դիմակավորված ոստիկաններ են:
Եթե իշխանությունը վախենալու բան ունի, ապա պետք է վախենա ժողովրդից. Թ. Թովմասյան:
2021թ. ընդդիմությունն ակցիա էր անո՞ւմ, երբ ադրբեջանցիները ներթափանցեցին Սյունիք. Աբրահամյան:
Գնում ենք աշխատենք. ԱԱԾ հայտարարությունը նոնսենս է. Մամիջանյան:
Լուսաձայնային նռնակներ՝ ԱԺ շենքի բակում:
Մենք որևէ սադրանքի չենք գնալու. Աննա Գրիգորյան։
«Գնանք՝ տեսնենք». Աղվան Վարդանյանը այն մասին, թե ինչ է սպասվում ԱԺ-ում։
Ոստիկաններն ԱԺ շենքի դարպասը երկու շարքով են հսկում:
#Հենցհիմա. ԱԺ տարածքում կենտրոնացված են աննախադեպ քանակությամբ ոստիկանական ուժեր. ՈՒՂԻՂ:
ԱԺ տարածքը տեսանկարահանվում է դրոնի օգնությամբ:
#ՀԻՄԱ: ԱԺ շենքը շրջափակված է ոստիկանական ուժերով․ ՈւՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանը 14:30-ից արդեն ժամանել է Ազգային ժողով: Դեմիրճյան փողոցում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Փողոցն ամբողջությամբ փակ է: Քաղաքացիներից՝ անցուդարձի համար ոստիկանությունը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ապացուցելու համար, որ բնակվում են Դեմիրճյան փողոցում: Իսկ այդտեղ գործող բժշկական կենտրոնի այցելուներից պահանջում են զանգահարել բժիշկներին, որպեսզի նրանք հաստատեն այցելության փաստը:
#Հիմա Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջի ձևակերպմանը. ՈՒՂԻՂ:
Մասիսի շրջանի Սայաթ Նովա համայքում դասադուլ է։
Արմեն Աշոտյանը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին։
Ինչո՞ւ ընդդիմությունը չի ներկայացնում վարչապետի թեկնածուին. մեկնաբանում է Աշոտյանը:
Եթե Նիկոլը գնա, Արցախի հարցում կշահենք առնվազն ժամանակ. Աշոտյան:L
Ոստիկանական մեծաթիվ ուժեր, հարյուրավոր կարմիրբերետավորները պատ են կազմել Կառավարության շենքի բակում։
Նիկոլ, այ տղա, ինչու ես թաքնվել ոստիկանների հետեւում. Շարմազանով։