«Հակասահմանադրական պրոցես է սկսվել արդեն վաղուց, և այդ պրոցեսը շարունակվում է». ՍԴ-ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական չեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «Ոչ»-ի ճամբարից հանդես եկող իրավապաշտպան Արմեն Գալստյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե տեղի ունեցող գործընթացները հակաիրավական են, ապա արդյոք հետագայում կարո՞ղ է Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած 89 պատգամավորներին պատասխանատվություն սպառնալ:
«Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանման. դա բերելու է պետության կործանման». Ավետիք Իշխանյան:
ՍԴ-ն վարույթ կընդունի՞ պատգամավորների դիմումը. ՈւՂԻՂ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն է:
Այսօր Ազգային ժողովում քննարկվող 2019 թվականի բյուջեի կատարողականը բազմաթիվ թերակատարումներ ունի, ամենաակնհայտը կապիտալ ծախսերի թերակատարումներն են, որոնց մասին բարձրաձայնում են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև բոլոր մասնագետները, բայց այդ կատարողականի քննարկմանն ընդդիմադիրների դեմ արտահայտվելուն ու բոյկոտին ի պատասխան՝ քաղաքական մեծամասնությունը հիշեցնում է ընդամենն իր մեծամասնություն լինելը, մինչդեռ ժողովրդավարական երկրի պարագայում բազմակարծությունը կարևոր է այնքանով, որ […]
Այսօր խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինչու են իշխանությունները հներից խոսում այն դեպքում, երբ ԿԸՀ-ի նախագահը շարունակում է մնալ նույն անձը, որ պաշտոնավարել է նաև նախկին իշխանությունների ժամանակ:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրենց երդումներով նամակ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով՝ չեմ բացառում, կարող է սով սկսվել, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել»,- Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ երեք ամիս հետո Հայաստանում սով է սկսվելու:
Այսօր Քաղաքապետարանի առջև Արարատի մարզի 6 գյուղի բնակիչներ բողոքում էին տրանսպորտի բացակայությունից: Նրանց խոսքով՝ մինչև արտակարգ դրությունն իրենց գյուղերը սպասարկում էր 35 համարի ավտոբուսը, որն այժմ հասնում է մինչև Արգավանդ ու վերադառնում՝ իրենց գյուղեր չի մտնում: 6 գյուղի բնակիչներն օրեր առաջ Կառավարության շենքի առջև էին հավաքվել նույն խնդրով, սակայն այն դեռ չի լուծվել:
2019 թվականի բյուջեի կատարողականն ԱԺ-ն ընդունեց միան «Իմ քայլի» կողմ ձայներով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ վերլուծելով կորոնավիրուսային իրավիճակը, տեսնում են, որ վարակվածների թվերն աճում են, հետևաբար՝ այս պահին պիկի մասին խոսելը վաղ է:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը ՍԴ բակում. ՈւՂԻՂ
Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի […]
«Հիմա էլ ասում են՝ բա եթե այդ խուզարկությունը եղել է փետրվարին, բա ինչի՞ մինչև հիմա պատշաճ քննություն չի արվել, բա ես էլ եմ էդ ասում, ո՞վ է ասում, որ այդ հարցը դուք եք տալիս, էդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին: Եվ այդ հարցը պետք է պարզաբանվի և այդ հարցը պարզաբանվել է և այդ հարցի պարզաբանման արդյունքում է նաև, որ կայացվել են կոնկրետ որոշումներ: Բա ես տարիուկես է ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը: Բա դրա մասին ենք ասում: Չհասկացա՝ կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն…»,- ասաց վարչապետն ԱԺ իր ելույթում՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը:
«Մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մենք արինք հանրահավաք»․ Փաշինյան
«Սոցիալական բունտ հրահրեք ու տեսնենք` էդ բունտի արդյունքում որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով». Նիկոլ Փաշինյան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկա այլևս, քաղաքական դաշտում տեղ չի ունենալու»
«Իմիջիայլոց ասեմ՝ Ձեր վկայակոչած դատական ակտում դատարանն առնվազն հիմնավոր կասկածը հաստատել է, որ կա հիմնավոր կասկած, և էլ չեմ ասում, ես զարմանում եմ՝ էսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է` իշխանությունը չի մտածում: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ՝ ինքնաոչնչացվել է: Երբ որ էս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է մի բան, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն՝ առանց բացառության. Այսինքն՝ նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել։ Նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ կանգնում այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում:
«Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ: Էդ ասում եք՝ քաղաքական հետապնդում. Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում. Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, ֆեյքերի չգիտեմ՝ ինչի մասին, այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով, գումարտակներ-դասակներ, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովդրավարությունը ամենաթողություն չի»,–Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«էդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան». ՀՀ վարչապետ
6 գյուղի բնակիչներ քաղաքապետարանի դիմաց բողոքում են տրանսպորտի բացակայությունից. ՈւՂԻՂ
«Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին, ես, բնականաբար, կոնկրետ դեպքերով չեմ կարող գոնե այս պահին պարզաբանում տալ, բայց դուք անուն տվեցիք: Այդ Ձեր ելույթի ընթացքում գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27, գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե դետալներով՝ անձանց աշխատանքի վայրի հետ կապված, սխալվեմ, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ, եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, բայց Ձեր ելույթով ուղղակի հիշեցի, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ համապատասխան մակագրություն, լույս տեսավ այդ թերթում:
«Որքան էլ ՀՀ նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձինք պնդեն, մեկ է՝ քաղաքական ճգնաժամ չկա». Արարատ Միրզոյան
Մամուլ կարդացե՛ք. Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանին
«Պարո՛ն վարչապետ, երբ թերթի խմբագիր էիք, ՏՄՊՊՀ-ն հարցրե՞լ է Ձեզ, թե գովազդը ինչքանով եք դնում». Մարուքյան
«Լրագրողին հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզություն՝ վարչապետի մասին հոդված գրելու պատճառով». Էդմոն Մարուքյան
Կառավարությունը 1 միլիարդ 732 միլիոն դրամ հատկացրեց Թուրքիայի և Վրաստանի հետ սահմանային ճանապարհների վերանորոգման համար
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց, որ նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին:
«Հաջորդ սխալն այն է, որ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության հետ կապված մասերը հանեցինք՝ տուրք տալով ահազանգերին». Փաշինյան