Պարտված ղեկավարն իրավունք չունի շարունակելու. ամեն օր պարտություն է բերում. Նիկոյան:
«Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, այ սրա մասին էի երազում, որ ձեզ բոլորիդ տեսնեմ այստեղ»,-Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Չէինք ունենալու այն թանկարժեք կյանքերի կորուստները, որ եղան: Այսօր ասել, որ նույնն էր լինելու, սա անբարոյականություն է՝ և՛ մարդկանց հիշատակի նկատմամբ, և՛ այս բազմահազար մարդկանց նկատմամբ, և՛ նրանց, որոնք տներում են: Ես վստահ եմ, որ տներում նստած մարդկանց ճնշող մեծամասնությունը նույն մտորումներն ունի այս ամենի նկատմամբ»,- շեշտել է Տիգրան Թորոսյանը:
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ներկա է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ 168.am-ի հարցին՝ արդյո՞ք շարժումը հաջողություն կունենա, նա պատասխանել է, որ այլ տարբերակ չկա։
«Այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը՝ պետք է մեր երկիրը մաքրենք քաղաքական աղբից: Համաձա՞յն եք»,- Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին այս խոսքերով դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Ֆրանսիայի հրապարակում բազմահազար քաղաքացիներ վանկարկում են «Ար-ցա՛խ, Ար-ցա՛խ»:
Դու պետք է գնաս. Արթուր Խաչատրյան:
Մեկ րոպե լռություն՝ Ֆրանսիայի հրապարակում՝ հանուն հազարավոր զոհերի:
Միավորվել ենք մեկ գաղափարի շուրջ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի հողը չի՛ զիջվելու:
Մենք ասում ենք՝ ո՛չ թուրքահպատակ հայկական իշխանություններին. Ասպրամ Կրպեյան:
Ով մեր երկրի վրա սրով գալիս է, սրով էլ գնում է. Չալաբյան:
Ֆրանսիայի հրապարակում բազմահազար քաղաքացիներ երգում են «Զարթնի՛ր, Լաո» երգը
Կապիտուլյանտին ենթարկելու ենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան:
#Երևանում․ բազմահազար քաղաքացիներ և ուժայինների կենտրոնացում՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ
Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայաստանի հանրապետությունը. Րաֆֆի Հովհաննիսյան:
Արցախի դրոշով փոքրիկը՝ Ֆրանսիայի հրապարակում:
Վարչապետը պետք է հրաժարական գրի ու տղամարդու պես ասի՝ ես գնացի. քանդակագործ Արթուր Գևորգյան:
#Հենցհիմա: Ընդդիմության բազմահազարանոց քայլերթը դեպի Երևան՝ տարբեր ուղղություններից. ՈՒՂԻՂ
Կոչ՝ Արցախի իշխանությանը. մի՛ վախեցեք Փաշինյանից, եկե՛ք այստեղ պահանջեք նրա հեռացումը. Զոհրաբյան:
Մի քանի օր՝ անձրև կլինի, ձյուն կլինի, ոչնչից չենք վախենում, կանգնում ենք. Արթուր Վանեցյան:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ոստիկանական աննախադեպ ծավալի ուժեր են տեղակայված Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում: Քաղաքացիներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որից պարզ է դառնում, որ ոստիկանական գումարտակներ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտ:
Քաղաքացիական բախումների դրդումներ մեր կողմից չեն լինելու. Վահրամ Բաղդասարյան:
#ՀԻՄԱ:Արթուր Վանեցյանը և համակիրները Ազատության հրապարակից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ`ՈւՂԻՂ
Այս շարժումը չունի գեոպոլիտիկ տեր. Արմեն Աշոտյան:
#Հիմա. Բազմահազար քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում են. դիմավորում են մարզերից ժամանողներին. ՈՒՂԻՂ
Իրավիճակը՝ Ֆրանսիայի հրապարակում. այստեղ են փոխոստիկանապետն ու բարձրագույն սպայական կազմը:
Վախենալ պետք չէ, սա հայրենիքի համար կռիվ է. Էդգար Էլբակյան
Զինված խմբեր փնտրեք Նիկոլի շրջապատում. Իշխան Սաղաթելյան
#Հիմա. Դիմադրության շարժումը քայլերթով Սարդարապատից հասավ Երևան. ՈւՂԻՂ
Երկու անգամ Նիկոլը փորձել է հանրահավաք անի, հասկացել են՝ չեն կարողանալու. Նարեկ Սամսոնյան