Թալին քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա Անատոլի Բ.-ն։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլին ներկայացրեց մշակված մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել Վարդենիս համայնքի բնակավայրերում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելուց եւ իրավիճակը գնահատելուց հետո։
Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցներին ներկայացնել «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ժամը 10։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական լայնամասշտաբ գործողությունների ընթացքում զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ջանիկի Մխիթարյանը։
Նշենք, որ պատմական եւ կենսագրական աշխատության երկրորդ հրատարակության լույս ընծայումը ֆինանսավորել է բարերար Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների շարքում հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող հայոց կաթողիկոսների շիրիմներին։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է 21-ամյա Գոռ Վարդանի Համբարձումյանը։
ԱԻՆ-ը տեղեկություն է հրապարակել պատսպարանների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սկզբից ի վեր դեպի Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքին զուգահեռ շատ ավելի պատրաստ պետք է լինել ռուսաստանաբանակ մեր հայրենակիցների ավելի մեծ հոսքին, մի բան, որին դեռ ականատես չենք եղել:
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս Եկեղեցուց։
Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 64-ամյա Վրեժ Գ.-ն։
Օգոստոսի 26-ին, ժամը 16.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը մայրաքաղաքի Աբովյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» սրահից գողություն են արել։
Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 49-ամյա Արտակ Գ.-ն։
Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոցի նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման, այս և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով:
Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին: Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»:
Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական զինված հարձակման հետևանքով պետական կառույցներին զուգահեռ՝ քաղաքացիները ևս փորձում են օգնել թե՛զինվորներին, թե՛ սովորական քաղաքացիներին, որոնց բնակարանները վնասվել են հրետակոծությունից, և ստիպված են եղել լքել այն:
Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված Տարոն Սարիբեկյանն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր՝ ժամկետային զինծառայող։
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 56-ամյա Դավիթ Մ.-ն։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում «Ակոռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 2-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։
Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: