Բաժիններ՝

Առուշ Առուշանյանն ու Իրանի հյուպատոսը քննարկել են Գորիսի և իրանական քաղաքներից մեկի քույր քաղաքներ դառնալու գաղափարը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Համայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:

Կողմերը կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի քույր քաղաքներ դառնալու գաղափարը:

Առուշանյանը և Վարամենին հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031