Բաժիններ՝

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 31-ամյա երիտասարդը դանակով հարվածներ էր հասցրել հարևանին

Հուլիսի 5-ին, երեկոյան ժամը 5-ին մոտ, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Կոտայքի օպերատիվ կառավարման կենտրոն, որ բուժօգնության են բերել դանակահարված մի տղամարդու: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Պարզվեց, որ տուժած տղամարդը Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ է, 64 տարեկան: Շուտով իրավապահները ճշտեցին, որ դանակահարությունը կատարվել է տուժած տղամարդու բնակության վայրում՝ շենքի բակում: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ նույն շենքի բնակիչ 31-ամյա երիտասարդն էր իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել 64-ամյա հարևանին:

Առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ: Ժամը 18-ին, Չարենցի փողոցի նույն բակում, հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալելիս նա ցույց է տալիս դիմադրություն, և ոստիկանները ստիպված կիրառում են ֆիզիկական ուժ ու նրան տեղափոխում ոստիկանության Նաիրիի բաժին: Այստեղ նույնպես 31-ամյա երիտասարդն ամեն կերպ խոչընդոտում է իրավապահների աշխատանքը և շարունակում ցույց տալ դիմադրություն:

Հուլիսի 7-ին, դատարանի որոշմամբ, 31-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվում է երկու ամսով կալանք, նա տեղաափոխվում է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս