Բաժիններ՝

Բուք ու մառախուղ. Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մ2-ից դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհը։

Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնացքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս