Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Lada Priora»-ի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիվան Մ.-ն է, «Mercedes»-ի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Պողոս Մ.-ն։
Վաղվանից սկսած՝ աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, հայտնել է Գագիկ Սուրենյանը։
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ջրաշինարարների բանավանում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։
«Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի դեմ՝ պարալիզացնելու է ոչ միայն խաղողագործների ոլորտը, այլև ամբողջ երկրի տնտեսությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանումների հետ կապված սահմանափակումների և շուկայի վրա դրա ազդեցության մասին։
Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը։
Այսօր՝ հունիսի-20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էմիլ Գ-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, ինքնավթարի է ենթարկվել։
Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։
Լոռու մարզում փրկարարները Ձորագետ գետի ափից վիրավոր արծվի են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Հունիսի 19-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը։ Նա դուրս է եկել Արմավիր բնակավայրի իր բնակարանից և չի վերադարձել:
Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ:
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնել 13–ամյա աղջկան։
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։
Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.5 դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Երևան քաղաքում հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38 աստիճանի։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխայիլ Մաղլաքելիձեին։
Չտարակուսե՛նք մեր Փրկչի խոսքերի վրա, հավա՛տք ունենանք առ Աստված. «Հավատ ունեցեք Աստծո հանդեպ» (հմմտ. Մրկ. ԺԱ 22): Հավատացե՛ք, որ որոմը իրապես պիտի ոչնչանա, բայց Աստծո՛ւն թողեք այն ոչնչացնելու հոգսը: Այն որոմ կարծված վշտերն ու ցավերը, որ մեր կյանքի փորձություններն են եղել և արցունք են հոսեցրել մեր աչքերից, հավատացե՛ք, որ Աստծու կողմից կվերափոխվեն ուրախության ու ցնծության, քանի որ, ասում եմ ձեզ. «Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սղմ. ՃԻԵ 5):
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլում բնակարանների վարձավճարների թանկացման մասին լուրերը։ Ամսական միջին վարձավճարը հասել է 42․000 լիրայի (մոտ 800 եվրո):
Կենտրոնի զեկույցում ընդգծվում է, որ երկրակեղևի տակ հսկայական քանակությամբ էներգիա կուտակող այս ակտիվ խզվածքները իսկական «ժամացույցային ռումբ» են միլիոնավոր մարդկանց համար, և կուտակվող առաձգական էներգիայի հանկարծակի ազատումը կարող է աղետալի հետևանքների բերել:
Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը:
Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։
Նույն օրը թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։