Այս խաղերը միայն սպորտի մասին չեն, այլ կազմակերպիչներն ամեն ինչ մտածել են, որպեսզի սպորտային պատրաստվածությունից զատ, երիտասարդները կարողանան զարգացնել իրենց տրամաբանությունը, գիտելիքները մշակույթի, ազգային արժեքների վերաբերյալ, որը նրանց հետ մնալու է ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ այդ գիտելիքները երիտասարդներն ու պատանիները ստանում են իրենց ուսուցիչների, մարզիչների ջանքերի շնորհիվ։
Կիպրոսի Հանրապետությունը, ExxonMobil-ը և QatarEnergy-ն ստորագրել են հռչակագիր Գլաուկուս և Պեգասուս բնական գազի հանքավայրերի առևտրային կենսունակության վերաբերյալ, ինչպես նաև փաստաթուղթ՝ համագործակցության շարունակության վերաբերյալ։
Հռոմի Լևոն XIV պապը երեքշաբթի դիմել է ավանդապաշտ կաթոլիկների անջատված խմբին՝ կոչ անելով հրաժարվել առանց Սուրբ Աթոռի համաձայնության նոր եպիսկոպոսներ ձեռնադրելու ծրագրերից՝ նման գործողություններն անվանելով հերձվածողական արարք և «բացառիկ ծանրության մեղք», հայտնում է Associated Press-ը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սահմանադրական դատարանը վաղը կշարունակի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը։ Դատարանում կհնչեն ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջ ներկայացրած քաղաքական ուժերի եզրափակիչ ելույթները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հարություն Մնացականյանն է։
Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:
Ուելսի արքայադուստր Քեյթը հանգստյան օրերին հաջողությամբ իրականացրել է «Three Peaks Challenge» արշավը՝ աջակցելու այն հիվանդանոցին, որտեղ երկու տարի առաջ քաղցկեղի դեմ բուժում էր ստացել․ գրում է CNN-ը։
2023 թվականի մայիսի 6-ի գիշերը, երբ փոթորիկ էր մոլեգնում, ինը հոգուց բաղկացած հյուսիսկորեական մի ընտանիք փոքր ձկնորսական նավով փախուստի դիմեց՝ հույս ունենալով նոր կյանք սկսել Հարավային Կորեայում։ CNN-ի լրագրողը զրուցել է այդ ճանապարհորդությունն ավելի քան տասը տարի ծրագրած երկու եղբայրներից մեկի՝ Կիմ Իլ Հյոկի հետ։
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու»
Արմավիրի համայնքային ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռքբերման և իրացման դեպք են բացահայտել
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիներին, որոնք նոր շունչ են հաղորդելու Երևանի հանրային տարածքներին՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ միջավայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։
Այս գործողությունները նպաստել են համայնքների դիմակայունության բարձրացմանը, սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և փախստականների ու հյուրընկալող բնակչության համար առավել ներառական և կայուն զարգացման հնարավորությունների ստեղծմանը։
Փոփոխությունների համաձայն՝ 16-ը չլրացած Ադրբեջանի բնակիչները զրկվում են սոցցանցերում անձնական էջեր ունենալու իրավունքից։
Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա։
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Այս մասին տեղեկանում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։