Բաթումի փողոցներով հոսող անձրեւաջրերի պատճառով քաղաքում սահամանափակել է երեթեւեկությունը:
Ես չունեմ և ոչ մի առնչություն այն հանցագործության հետ, որի կատարման համար ինձ ցմահ ազատազրկման են դատապարտել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 05.06.12 վճռով հիմնավորվել է, որ իմ վերաբերյալ քր.գործը քննելիս Հայաստանի դատարանը թույլ է տվել մարդու իրավունքի խախտում:
ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Վ.Սարգսյանը Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, բռնի ուժով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նույն ժամանակ և նույն տեղում իր հետ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործեղություններ է կատարել նաև Վ.Սարգսյանի ընկերը՝ Ա.Ավետիսյանը:
Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնիցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենց պատուհանագոգից գումար են գողացել, իսկ գողը տան բակում է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Ազատյանը պարզաբանեց ՔԿՀ-ում գործող որոշ կանոններ՝ նշելով, որ երբ դատապարտյալը ցանկանում է իր խուցը վերանորոգել դիմում է գրում պետին և եթե թույլտվություն է ստանում, ապա կարող է վերանորոգել այն:
Օգոստոսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 01.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած, ամբաստանյալ Արամ Մուղալյանի պաշտպանը` փաստաբան Վահե Գաբրիելյանը, նամակ է ուղարկել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին:
Օգոստոսի 24-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 23-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո ճանապարհային ոստիկանների, Դիլիջանի հրշեջ-փրկարարների եւ Դիլիջանի, Սեւանի բժիշկների հետ վիրավորներին իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխում քաղաքացիները:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները` ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 2 մլրդ. 136 մլն. 330 հազար դրամ հայցապահանջով 142 հայց:
«Ստիպել են, ազիզ ջան, մեր երեխեն թշնամի չէ, իհարկե ստիպել են, մեր երեխի հարցազրույցը մենք էլ լսեցինք և շատ զարմացանք, մեր հարազատները բոլորն էլ զարմացած են, քանի որ ինչ-որ խոսում էր, նման բան չկար, ինքը չէր կարող հորինել ու խոսել»:
Ի դեպ, փողոցը փակած ակտիվիստներն ահազանգում էին, որ իրենց ակցիան խոչընդոտում են նաև քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկաններին զուգահեռ բռնություն էին կիրառում ակտիվիստների նկատմամբ:
Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի Նալբանդյան գյուղում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է դաշտամիջյան ճանապարհից դուրս եկել և ընկնել փոսը, ինչի հետևանքով 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Արարատի Պետրոսյանին կհուղարկավորեն վաղը՝ օգոստոսի 25-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ այսօր ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել էին համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեռնակիրների փողոցի թիվ 2/1 հասցեում՝ Հրեական ՀԿ-ում, օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցնող օրերի ընթացքում Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաև այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն և խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում:
Այսօր Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ է եղել. ակտիվիստները փակել էին փողոցը՝ այդկերպ փորձելով խոչընդոտել այդ հասցեում վերսկսված շինարարությունը:
Այսօր վաղ առավոտից Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ էր: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:
Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: «Սեւան-հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:
Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
«Ինձ չեն ասել անգամ՝ ինչո՞ւ և ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն և դեմքս ամբողջովին արյունոտված է»:
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստները հավաքվել են իրենց ընկերուհու շուրջ, ով քիչ առաջ կորցրեց ինքնազգացողությունը. նրա վրա ջուր են լցնում, որպեսզի վերջինս գիտակցության գա:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ գրեթե մեկ ամիս շարունակվում է մի քանի ակտիվիստների նստացույցը:
Կոմիտաս 5 հասցեում լարվածությունը գնալով մեծանում է. քիչ առաջ ոստիկանները երկու ակտիվիստների նստեցրին ոստիկանական մեքենան և տարան: Նրանցից մեկն աղջիկ է:
Օգոստոսի 24-ին, ժամը 01.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոմիտաս 5 հասցեում է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, ում ոստիկանները «թուրք» են անվանել այն ժամանակ, երբ նա փորձել է օգնել ակտիվիստներից մեկին, ում ոստիկանները փորձել են բռնի ուժով հեռացնել փողոցից: