
Անօթևան ընտանիքներ, որոնց բնակարաններով ապահովելու անգամ խոստում չեն տվել (տեսանյութ)

Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից միայն 430-ի համար պետության կողմից կա բնակարաններով ապահովելու ծրագիր:
Իսկ ավելի քան 3500 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր գոյություն չունի և անգամ անհայտ է, թե նրանք երբևէ բնարանաններ կունենա՞ն, թե ոչ: Նրանց շարքում շատ են մանկահասակ երեխաներ ունեցող այնպիսի ընտանիքները, որոնք երբեք քարաշեն ու հարմարավետ բնակարանի երես չեն տեսել:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը երեք անչափահաս տղաներին միայնակ խնամող Ռուզաննայի ընտանիքի մասին է: Այս ընտանիքը նույնպես բնակվում է վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարանում, սակայն ընդգրկված չէ բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում: