
Քաղաքացին 20 մետր բարձրությունից ընկել է ձորը

Նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվեց, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի 3-րդ կմ-ում պուրակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր բարձրության ձորիից դուրս են բերել 1975 թ. ծնված Վ. Ն.-ին (ՌԴ քաղաքացի), ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: