Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդավար Տեր Եսայի քահանա Արթենյանը իր և եզդիների միջեւ ծագած սկանդալը փակված է համարում: Նա Skipe-ի միջոցով հարցը քննարկել է Մոսկվայում ապրող Մաքսիմ անունով եզդի շեյխի հետ եւ համաձայնության եկել: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ Տեր Եսային:
Նոյեմբերի 12-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով պարբերաբար կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցչի հետ, ով տեղեկացրեց, որ ներկայումս Տուլայի մարզային կենտրոնական հիվանդանոցում գտնվում է 5, Մոսկվայի Բուրդենկոյի ԲԿ-ում՝ 2 և Սոլնիչնոգորսկի ԲԿ-ում՝ 1 ՀՀ քաղաքացի:
Վերջերս շատ շոշափվեց այն տեղեկությունը, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ 2014-ին նշանակվել էր նախարար, ազատել է իր կնոջը՝ Ելենա Ամիրխանյանին, որը 2006-ից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։ Բավական ժամանակ է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում է այստեղ-այնտեղ գլուխ գովել։
ՌԴ-ում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը լավ է:
Արաբկիրի 39-րդ փողոցի թիվ 1ա շենքի 91-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերի և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել եւ ամփոփվել են այս տարվա սեպտեմբերի 3-ից 6-ը տեղի ունեցած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները:
Նոյեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզ՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ՝ 4 գյուղ:
Երևանում քամու հետևանքով վնասվել են` Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում շրջվել են 8 էլ. սյուներ:
31-ամյա կինն ազգությամբ ռուս է, ՀՀ քաղաքացի, խնամքին 3 անչափահաս երեխա ունի, ըստ դատական ակտի՝ չի աշխատում, դատված չէ, նախաքննության ընթացքում խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով՝ երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը:
Հարավային Սուդանում ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխվեցին Հայաստան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարզաբանում է Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ…
Ի՞նչ է նշանակում «նախորդ կյանք» հասկացությունը: Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ:
Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Քրեական գործը կքննի Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Գյումրու առաջին և երկրորդ գերեզմանատներում հուղարկավորությունների համար նոր հողատարածքներ չեն տրամադրվում: Հանգուցյալների աճյուններն հիմնականում ամփոփվում են Շիրակ գերեզմանատանը:
Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ նոյեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածում չի գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների իրացման դեպքեր, թմրանյութեր իրացնելու մեջ ներգրավված 2 անձի ինքնություն։
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, այս կրթօջախի շրջանավարտներն են…
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվում է 1978 թ. ծնված Հմայակ Գագիկի Թադևոսյանը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արամայիս Ա.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մերուժան Պ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
«Կառավարության այն որոշումը, որին իրենք հղում են կատարում, նախևառաջ վերաբերում է ոչ թե արտաքին թաղանթապատում ունեցող ապակիներին, այլ ընդհանուր ապակիների լուսաթափանցելիությանը: Բացի այդ՝ այն, ըստ էության, վերաբերում է արտադրությանը»,- ասում է փաստաբան Արտավազդ Կիվիրյանը:
2013թ. սեպտեմբերի 24-ին հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:
Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այսօր հայրենիք վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանն իրեն լավ է զգում, առողջական որեւէ գանգատ չունի:
Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
2014 թվականին APR Group-ի կողմից իրականացվել է հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության բնակչությունը՝ միջազգային կառույցներին անդամակցելու հարցում: Հետազոտությունն իրականացվել է հարցազրույցի մեթոդով Հանրապետության ողջ տարածքում, չափահաս բնակչության շրջանում:
Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է: