Ակնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, և այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա։ Այս մասին գրված է դեսպանատան տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Այս սրբապղծությունն ուղղված ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է»,- գրված է հաղորդագրության մեջ։

Երևանում Ռուսաստանի դեսպանատունը ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։

«Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրիի հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր անընդունելությունը։ Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ սպառիչ միջոցների ձեռնարկում»,- նշված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930