Բաժիններ՝

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով Գլխավոր դատախազը հանձնարարել է ստեղծել քննչական խումբ

Ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ, նկատի ունենալով հիշյալ քրեական գործով անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնարարվել է գործի քննությունը կատարել քննչական խմբի կողմից և քննչական խմբում ներառելու նպատակով ՀՀ Հատուկ քննչական ծառայություն գործուղել ՀՀ Քննչական կոմիտեի քննիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս