Բաժիններ՝

Էդմոն Մարուքյանը Լարսի անցակետի և ավիատոմսերի գների կտրուկ թանկացման հարցով դիմել է ՏՄՊՊՀ

«Ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման խնդրով՝ քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն (հատկապես Մոսկվա) ավիատոմսերի գները (այս պահին դրանք գրեթե եռապատիկ անգամ աճել են)՝ քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար:

Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա:

Իմ կողմից առաջարկվել է հարուցել վարույթ և միջոցներ ձեռնարկել արդար գների վերականգնման և իրավախախտ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս