Հունվարի 1-ից 6-ը՝ առանց զոհերի: ՃՏ պատահարների վիճակագրություն Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2015 թ. հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 195 պատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 29 մարդ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1952 թ. ծնված Արեգ Սարգսյանը, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 6-ի սահմաններում, դուրս է եկել «Նարեկ» ծերանոցից և չի վերադարձել:
Հունվարի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն:
Հունվարի 6-ին, ժամը 02.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գազալցակայանի մոտ բեռնատար է շրջվել և միակողմանի փակել ճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը:
Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:
Գիտե՞ք, թե Սուրբ Ծնունդը կաթոլիկ եկեղեցին ինչո՞ւ է նշում դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին՝ հունվարի 6-ին: Հարցին պատասխանում է Qahana.am-ը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հունվարի 5-ին, ժամը 17.06-ին ՍՊԾ- ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 16.24-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12.24-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան), օջախի 15 կմ խորությամբ և 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Հունվարի 3-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.):
Հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հունվարի 5-6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվոում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հունվարի 4-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան:
2016 թ. Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:
Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։ Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։
Հունվարի 4-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:
Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 3-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42 շենքի 6-րդ բնակարանից (հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում) ծուխ է նկատվում:
Հունվարի 3-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Սեբաստիա փողոցի թիվ 141/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1950թ. ծնված Ն. Բ.-ն, 1980թ. ծնված Հ. Պ.-ն և 2014թ. ծնված Ա. Ա.-ն: