Լարսի ավտոճանապարհը բաց է. Հայաստանից արտահանելու մասով խնդիրներ չկան:
Զղջման խոսքեր ոստիկանությունում. չգործող ֆաբրիկայից կատարված գողությունը բացահայտվեց:
Հայաստանում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։ Կառավարությունը վաղն այդ մասին որոշում կընդունի։
Նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքը ստանալու, տալու, կամ միջնորդության հանցագործությունների դեպքերը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դրանք համապատասխանաբար կազմել են 135 և 53` նախորդ տարվա համեմատ նվազելով` 25 և 17-ով:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
Դեղատան կողոպուտը բացահայտվեց:
Օր կա` տեղ չի ցավա, օր կա` փորի ահավոր ցավեր ունի: Հիմնականում ոտքերի թուլությունից է բողոքում: Հաց չի ուտում,-երեխայի ներկա վիճակի մասին պատմելով` ասում է մայրը` Ժենյա Գրիգորյանը, եւ ավելացնում, որ տղային հիվանդանոցից դուրս են գրել բավարար առողջական վիճակով, խորհուրդ տվել` պահել բժշկական հսկողության տակ, կտրուկ վատացման դեպքում տեղափոխել Երեւան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ տեղ մերկասառույց է:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարբեր չվերթեր միշտ էլ չեղարկվել են։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Սեփականության դեմ ուղղված հանցագործություն՝ շորթում. դարանակալումներ և ձերբակալություններ:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր:
«Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և 24-ամյա Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով դեկտեմբերի 21-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։
ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին:
«Մենք նման տեղեկություն չունենք, բայց ասեմ, որ Թուրքիան ռիսկային երկրների ցանկում է, հետևաբար` այնտեղից ներկրվող սննդամթերքի բոլոր տեսակները, այդ թվում, պտուղ բանջարեղենը ենթարկվում են անվտանգության փորձաքննության»,-ասաց Արթուր Նիկոյանը:
«Բոլոր դեպքերի առնչությամբ տրվել են հստակ հանձնարարականներ, և հետևողական ենք դրանց կատարման հարցում: Հայտնաբերված թերությունները չշտկած ընկերությունների գործունեությունը կասեցվել է, ոմանց արտադրանքը հանվել է շրջանառությունից և ոչնչացվել: Եղել են անհամապատ ասխանություններ մանրէաբանական շեղումներով, անհամապատասխանություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված»,-ասաց Վահե Դանիելյանը:
Վիեննայից այսօր «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռը չի կարողացել այն բարեհաջող իրականացնել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, կրկին ետ է դարձել Վիեննա։
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։
Դեկտեմբերի 22-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
72-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: