Թուրքիայից Հայաստան մեծ խմբաքանակ խնձոր ներկելու մասին ՍԱՊԾ-ը տեղեկություն չունի
Թուրքիայից Հայաստան մեծ խմբաքանակ խնձոր ներկելու մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկություն չունի: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
«Մենք նման տեղեկություն չունենք, բայց ասեմ, որ Թուրքիան ռիսկային երկրների ցանկում է, հետևաբար` այնտեղից ներկրվող սննդամթերքի բոլոր տեսակները, այդ թվում, պտուղ բանջարեղենը ենթարկվում են անվտանգության փորձաքննության»,-ասաց Արթուր Նիկոյանը:
Ծառայությունն Ամանորին աշխատելու է արտակարգ ռեժիմով, ուշադրություն է դարձվելու ապրանքների պիտանելիության ժամկետին, պահման պայմաններին և այլ հարցերին: Պատասխանատուները վստահեցնում են, որ այս օրերին իրականացված դիտարկումների համաձայն, առայժմ ժամկետանց սննդամթերքի վաճառքի դեպքեր չեն գրանցվել: