Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ:
Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։
Հստակ է, որ մարդ պարտավոր է պայքարի մեջ մտնել, ստիպված է պատերազմ մղել, քանի որ երկու ուժերի ազդեցության տակ է գտնվում: Մարմնի և հոգու պայքարը միշտ գոյություն ունի: Մինչև իսկ Պողոս առաքյալն է այդ պայքարին ենթարկվել, նա էլ է հուսահատական վայրկյաններ ունեցել. «Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից» (Հռոմ. Է 24):
Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նա պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։ Նշենք, որ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար
Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ Այս մասին հայտնում է news.am–ը։
Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերի առնչությամբ հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.81 մ (19.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 59 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Թեև ՄԱԿ փորձագետների արձանագրումներն իրավական պարտադրանքի էլեմենտ և նույնիսկ վերջնական եզրահանգում չեն պարունակում, սակայն սա էական դիրքորոշում է»:
Եղվարդում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը հաճախորդներին կընդունի նոր՝ Երևանյան 3/47 հասցեում։ Կենտրոնը տեղափոխվել է ավելի հարմարավետ միջավայր՝ բաժանորդներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով։
Հուլիսի 20-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»–ը։
Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզում, իսկ դրա շրջանակում մինչև 2030 թ. նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորել հոգատարություն։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի երկրորդ փուլի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։