Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
1980 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը կազմում է մի գաղտնի զեկույց՝ Խորհրդային Միության տնտեսական, տեխնիկական կամ ենթակառուցվածքային հարցերի վերաբերյալ:
Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սիրո զգացումը «կրողների» շա՛րքը մտնենք, և թող սե՛րը լինի մեր գործը, մեր փառքը, երջանկությունը, բնությունը, մեր իսկությունն ու, վերջապես, մեր կյանքը, որպեսզի այդպիսով նմանվենք Միածին Որդի Հիսուս Քրիստոսին, որին վայել է փառք ու պատիվ հավիտյանս. ամեն:
2024 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանում բնակվող 3 մլն 929.581 մարդուց 65.552-ը 85 տարեկանից բարձր են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․ Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։
Այսօր` հուլիսի 25–ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ցնցումները զգացել են նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։35-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել՝ չվստահել կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին:
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Այսօր՝ հուլիսի 25–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10.35–ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi», «Hyundai» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։
Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող մեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։
Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Դարերի ընթացքում անթիվ աղոթքների վկա դարձած Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մեկ անգամ լցվել էր հավատացյալների միաձայն աղոթքով։ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական աղոթքն էր հոգևոր դասին և ուխտավորներին միավորել այս հոյակերտ տաճարում:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։