Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։

Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են ու նրանց մեղադրանք է առաջադրվել մինչև 1 տարվա ազատազրկման։

Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել, որ դա համարվում է հանցագործություն  և զղջում են դրա համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930